Ընտանեկան բակ և գյուղատնտեսություն

on

 

4775592-bulgaria-village-bozentzi-old-house-with-beautiful-yard-.jpgՍնվելը հավանաբար մարդու առաջին գործն է եղել Երկրի վրա, իսկ սննդի պակասը լրացնողը հավանաբար գյուղատնտեսությունն է: Իսկ ինչ է սովորել հայ մարդը հազարավոր տարիների ընթացքում  այս ոլորտում: Ես, որպես  հողի իրական սեփականատեր և գյուղատնտես, կներկայացնեմ գյուղատնտեսությունը իմ փորձով և հնարավորինս մատչելի: Գյուղատնտեսությունը առաջին հերթին սկսվում է գյուղից՝ գյուղի արդար և բերի հողից, զուլալ ջրից և անմար արևից: Ես երբեք չեմ կարող քաղաքում աճեցված բերքը համարել անարատ և կարևորը՝ յուրահատուկ համեղ: Յուրաքանչյուրը սիրում, ուղղակի գժվում է գյուղական մթերքի համար, իսկ եթե չեն սիրում, ուրեմն չեն փորձել: Բայց պետք է իմանալ, թե ինչպես ստանալ այդ բարիքը: Գյուղատնտեսությունը սկսվում է հողից: Եթե հողը առողջ է՝ դա կարող եք հասկանալ հողի հաճելի սև գույնից, ջրի լավ ներծծումից և լավ բերքից, եթե արդեն բարիք ստացել եք: Հողը առաջին հերթին պետք է ժամանակին փորել: Հիմնականում, եթե հողը անմշակ չէ փորվում է միայն բահով, եթե անմշակ է կամ հողը արդեն չորացել է այլ պատճառով, պետք է օգտագործել քլունգ կամ այլ  գյուղատնտեսական գործիքներ: Փորելուց հետո պետք է մտածել, թե ինչը պետք է սնուցի այդ հողը, չնայած լավ կլիներ փորելու ընթացքում մտածել, որովհետև երկար ժամանակ է անցնում, իսկ ավելի լավ կլինի արդեն պատրաստ լինի սերմը կամ տնկին, որպեսզի փորելուց հետո միանգամից ցանվի կամ տնկվի: Դու կարծես բույսին  տուն ես հատկացնում: Հետո պետք է ջրել, որպեսզի բույսը ավելի լավ սնուցում ստանա հողից և ուրիշ կենսական նշանակության բաղկացուցիչներից: Դու սնում ես բույսը և ամեն հաջորդ անգամ հաց կիսելուց դու անմիջապես հիշում ես, որ քո բույսն էլ պետք է սնվի: Եվ երրորդ կարևոր փաստը պետք է գյուղական արև, որը կջերմացնի և կաճեցնի քեզ հետ միասին քո տնկածը կամ ցանածը: Նա կարծես լինի մի անսպառ հովանավոր, ով քեզ միշտ օգնում է ինչպես Աստված: Եվ ընթացիկ պետք է ջրել, ջրել այն ժամանակ, երբ հողը կունենա դրա կարիքը, և դու դա պետք է զգաս: Եվ եթե երկար ժամանակ մտածում էիր, որ չկա ավելի համեղ և հաճելի մթերք քան գյուղականն է, դու կզարմանաս և կհամոզվես, որ աշխարհում քեզ համար մնացին շատ քիչ հաճույքներ, որոնք մոտ էին սրան:  Հաճելի կարող է դառնալ նաև տնտեսությունը և  բիզնեսը, եթե ձգտես ավելիին: Այսքանը իմ կարծիքով այս անմահ գործի և աշխարհի ամենակարևոր գործերից մեկի մասին:

Оставьте комментарий