Հետազոտական աշխատանք

on

Ես երեկ ուսումնասիրում էի 5-րդ դասարանցիների բլոգները,  և եկա նույն հանգուցալուցմանը, որին գալիս եմ միշտ, երբ ուսումնասիրում եմ բլոգները: Բոլորի մոտ կա երեք շատ մեծ ու սարսափելի խնդիր, որին պետք է  ուշադրություն դարձնեն մեր կրթահամալիրի շատ սովորողներ, խոսքս գնում է ոչ միայն 5-րդ դասարանցիների, այլև ավելի բարձ դասարանում սովորողների մասին:

I- Ամեն նյութ գրելուց առաջ պետք է մտածես, թե ինչպես սկսես  խոսքդ, որովհետև առաջին  իսկ խոսքից դու պետք է գրավես կարդացողին, ու բան այն է, որ դու չգիտես քեզ ով կկարդա, այդիսկ պատճառով քո խնդիրը կրկնակի դժվարանում է: Ես իմ փորձից եմ ասում, շատ դժվար է սկսել խոսքդ, որ մարդիկ շարունակեն դա կարդալ, բայց քիչ ժամանակ անց մտորելուց  հետո, դու միանգամից կգտնես խոսքդ  ճիշտ սկսելու ձևը, ուղղակի պետք է մի քիչ ժամանակ հատկացնել դրան:

II- Վիկիպեդիա՝ այս ժամանակների ամենակարևոր բաներից մեկը, որը թույլ է տալիս իմանալ շատ բաներ՝ ընդամենը մի քանի հպումով և ինտերնետի առկայությամբ: Բայց մեր կրթահամալիրի բազմաթիվ սովորողներ այդ հնարավորությունը օգտագործում են սխալ կերպով՝ copy-paste անելով, բայց այդպիսով առաջին հերթին նրանք այդ դասից չեն հասկանում ոչ մի բան, իսկ երկրորդ հերթին՝ թմրեցնում են իրենց ուղեղը:

III-Ամենակարևոր կետերից մեկը՝ նյութը գրելուց հետո, (ինչքան էլ որ երկար լինի) պետք է մեկ անգամ ևս կարդալ նյութը, որովհետև հանդիպում ես այնպիսի պարզագույն սխալների, որը կարող էր թույլ տալ 2-րդ դասարանցին, բայց դա զարմանալի չէ, մենք մեդիա դպրոցից ենք՝ մի սխալ ժեստ մուտքագրելու ժամանակ և քո նախադասությունը ստանում է լիովին այլ իմաստ:

Բլոգների ցանկը՝

Մարիա Շահինյան
Սերգեյ Մանուկյան
Սաթինե Սաֆարյան
Կարինե Դաշյան
Էրիկ Սմբատյան
Մարիամ Սմբատյան
Դավիթ Հարությունյան

Оставьте комментарий